Շահեն Հարությունյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել

«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի որդու` Շահեն Հարությունյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով:

Նշված հոդվածի համաձայն՝  խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից յոթ տարի ժամկետով:

Այս լուրը Իրավաբան.net-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Շահեն Հարությունյանի մայրը՝ Ռուզաննա Բադալյանը:

Ըստ նրա՝ առաջադրված մեղադրանքն անհիմն է. «Առաջադրված հոդվածի միակ նպատակը Շանթի վրա ճնշում գործադրելն է»:

Շահեն  Հարությունյանը ստորագրությամբ բաց են թողել` հանձնելով ծնողի հսկողությանը:

Նշենք, որ նույն հոդվածով մեղադրանք է առաջադրվել նաև Շանթ Հարությունյանին:

 

Լուսանկարը` Շահեն Հարությունյանի ֆեյսբուքյան էջից 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել