Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի համաձայն` տեսախցիկներով են կահավորվել Մանկական երկաթուղու և դեպի թունել տանող տարածքները: Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նույն աղբյուրի համաձայն` վերը նշված հատվածներում արդիականացվել է նաև գիշերային լուսավորության համակարգը: