Սահմանադրական դատարանում ավարտվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ Ազգային ժողովի թվով 36 պատգամավորների դիմումի դատաքննությունը, որը սկսվել է մարտի 28-ին: Դատարանն անցավ խորհրդակցական սենյակ:
ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը նշեց, որ որոշումը միանշանակ այսօր չի հրապարակվելու:
Իրավաբան.net-ը որոշման հրապարակման օրվա և ժամի մասին լրացուցիչ կտեղեկացնի: