ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը նախատեսում է, որ խուլ և համր անձանց համար ապահովվում է գործի նյութերին ծանոթանալու, օրենսգրքով սահմանված այլ իրավունքներից օգտվելու և պարտականություններ կրելու հնարավորությունը՝ ժեստերի լեզվի թարգմանչի միջոցով` օրենսգրքի դրույթներին համապատասխան։
ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը ևս նախատեսում է խուլ և համր անձի դատավարական իրավունքների իրականացման ժամանակ համրի նշանները հասկացող և խուլի հետ նշաններով բացատրվելու ունակ թարգմանչի մասնակցություն, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը նման կարգավորում չունի, և կարող ենք արձանագրել, որ այս մասով առկա է օրենսդրական բաց: