Այլընտրանքային ծառայության զորակոչը և պահեստ արձակումը կատարվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի և պահեստ արձակելու հետ համատեղ Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով սահմանված ժամկետներում:
Այլընտրանքային ծառայության համար դիմած քաղաքացին, այլընտրանքային ծառայության զորակոչ հայտարարվելուց հետո, պարտավոր է ծանուցագրում նշված ժամկետում ներկայանալ իր բնակության վայրի զինվորական կոմիսարիատ:
Այլընտրանքային ծառայության զորակոչի անցկացման հարցերով զբաղվում են տարածքային զինվորական կոմիսարիատը և հանրապետական հանձնաժողովը: