Վարչապետ Նիկոլ փաշինյանը որոշում է ընդունել, որով փոփոխություններ են կատարվում նախկինում ընդունված երկու որոշումներում։
«Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2025 թվականի օգոստոսի 1-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակելու մասին» N 683-Ա որոշման մեջ «Տիգրան Դադունցին» բառերը փոխարինել «Գևորգ Քոչարյանին» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2025 թվականի հոկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակելու
մասին» N 912-Ա որոշման մեջ «Տիգրան Դադունցին» բառերը փոխարինել «Գևորգ Քոչարյանին» բառերով»,- ասված է որոշման մեջ:

Փոփոխվող որոշումներ
N 683- Ա՝ Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագիծը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ:
N 912-Ա՝ Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ