Փաստաբան Ռուբեն Մխիթարյանը 2 ամսով կալանավորվել է

Քիչ առաջ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորվեց «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ, ծանրամարտի լեգենդար մարզիչ` երջանկահիշատակ Աշոտ Մխիթարյանի որդի, փաստաբան Ռուբեն Մխիթարյանը: Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է շարժման պաշտոնական հրապարակումից։

Միջնորդությունը քննվել էր երեկ` ժամը 20.30-ին, Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Վարսենիկ Մելքոնյանի նախագահությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել