Միացե՛ք, խոսե՛ք, մի՛ լռեք․ Վարդան Ղուկասյանը հայտարարություն է տարածել

 Ժամեր առաջ Iravaban.netտեղեկացրել էր, որ ձերբակալվել են Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը և 7 այլ անձ։ Նրանք մեղադրվում են կաշառք–գումարներ պահանջելու և ստանալու համար։
Համայնքապետ Վարդան Ղուկասյանը հայտարարություն է տարածել։
«Գյումրիի հպարտ ու արդար ժողովուրդ,
Ժամանակն է կանգնելու մեր քաղաքի և մեր արժանապատվության կողքին։ Այս պահին քաղաքապետարանում ընթանում են գործողություններ, որոնք ուղղված են քաղաքապետին հեռացնելու։ Բայց պետք է հասկանանք՝ սա միայն մեկ մարդու մասին չէ․ սա վերաբերում է ողջ քաղաքի անկախությանը։ Պետությունը չպետք է խախտի Գյումրիի ինքնուրույնությունը։ Մենք՝ գյումրեցիներս, պարտավոր ենք պահպանել մեր քաղաքապետին ընտրելու և պաշտպանելու իրավունքը։
Միացե՛ք, խոսե՛ք, մի՛ լռեք։ Գյումրին ուժեղ է իր ժողովրդի շնորհիվ»,- ասված է հայտարարությունում։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել