Ծխախոտը պարունակում է ավելի քան 70 քաղցկեղածին նյութ, որոնք բարձրացնում են տարբեր օրգանների չարորակ ուռուցքների առաջացման ռիսկը։ Տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։
Ախտանշաններ, որոնք կարող են դիտվել ծխախոտի երկարատև օգտագործման հետևանքով առաջացող թոքի քաղցկեղի ժամանակ`
- քաշի կտրուկ կորուստ
- հևոց, հազ կամ խորխի մեջ արյան առկայություն
- ցավ կրծքավանդակում
- քրոնիկ թուլություն
Ինչպես կանխարգելել քաղցկեղի առաջացումը
50–75 տարեկան անձանց, որոնք առնվազն 10 տարի շարունակ օրական 20 և ավելի գլանակ ծխախոտ են օգտագործել, խորհուրդ է տրվում տարեկան մեկ անգամ անցնել կրծքավանդակի ցածր դոզավորման համակարգչային շերտագրում (low dose CT)։
Ծխախոտի ոչ մի արտադրատեսակ անվտանգ չէ։ Ծխելը թողնելն ամենակարևոր քայլն է քաղցկեղի դեմ պայքարում։