Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի թիմին է ներկայացրել կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարո Շահվերդյանին: Iravaban.net-ը տեղեկանում է Առողջապահության նախարարությունից։
«Պարոն Շահվերդյանի մասնագիտական գիտելիքները, պետական համակարգում աշխատանքային փորձը լավագույնս կնպաստի այս կենտրոնի զարգացմանը»,- նշել է նախարարը:
ԱՆ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի անցումային փուլի կառավարման համար Անահիտ Ավանեսյանը շնորհակալություն է հայտնել Գայանե Վարդազարյանին և թիմին մաղթել հաջողություններ: