Iravaban.net-ը Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ 2025 թվականի հոկտեմբերի 9֊ին Երևանի Հակակոռուպցիոն քրեական դատարանում գործ է ստացվել պաշտոնեական դիրքի չարաշահման հանգամանքներով։ Գործը նույն օրը մակագրվել է Խաչիկ Կարապետի Ղազարյանին։
Մեղադրական եզրակացության էությունը
Արսեն Ամյանը, 2009 թվականի օգոստոսի 13-ից մինչև 2019 թվականի սեպտեմբերի 27-ը զբաղեցնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը, հանդիսանալով մշտապես կազմակերպական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, պաշտոնեական դիրքն օգտագործել է համայնքի շահերին հակառակ՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ:
Գայանե Մեժլումյանը զբաղեցնելով Երևանի տարածքային ստորաբաժանման անշարժ գույքի ռեգիստրի պաշտոնը, հանդիսանալով մշտապես կազմակերպական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ՝ Երևան համայնքի համար անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ:
Նրա համակցված այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել նաև պաշտոնավարման կասեցումը։
Դատալեքս համակարգում գործով դատական նիստերի մասին տեղեկություն դեռևս առկա չէ։