ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավորապես կստանձնի Ռուբեն Ռուբինյանը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել։ Iravaban.net-ը տեղեկանում է Ազգային ժողովից։

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի    6-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 163-րդ հոդվածով եւ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի  10-րդ հոդվածի 1-ին մասով`  կարգադրում եմ.

1. 2025 թվականի հոկտեմբերի 14-18-ը ներառյալ գտնվելու եմ ամենամյա արձակուրդում:

2. 2025 թվականի հոկտեմբերի 14-18-ը ներառյալ Ազգային ժողովի նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին:

3. Ազգային ժողովի  աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. Առաքելյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարման կատարումը», –  նշվում է կարգադրության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել