Լևոն Կասյանը ազատել է հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 10-ին ստորագրել է հրամանագիր, որով Լևոն Կասյանն ազատվել է հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից: Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ նախագահի աշխատակազմից։

Նշանակումը կայացվել է վարչապետի առաջարկության հիման վրա՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի:

Հրամանագիրը (ՆՀ-255-Ա) ստորագրվել է Երևանում և ուժի մեջ է մտել ստորագրման պահից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել