Հայտնի են Սևակ Սեդոյանի ստացած միավորները՝ դատավորների թեկնածուների հակակոռուպցիոն մասնագիտացման քննության արդյունքներով

Դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժնի համալրման նպատակով անցկացված որակավորման գրավոր քննության արդյունքներն արդեն հրապարակված են: Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է ՀՀ դատական իշխանությունից։

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 101-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ներկայացվել են քննությանը մասնակցած հավակնորդի՝ Սևակ Հրանտի Սեդոյանի կողմից ստացված միավորները․

  • թեստային առաջադրանք 23 միավոր,
  • իրավական խնդիրներ 10 միավոր, 
  • հանրագումարային՝ 33 միավոր։

Միաժամանակ տեղեկացվում է, որ քննության արդյունքները կարող են բողոքարկվել բողոքարկման հանձնաժողով՝ դրանք հրապարակելուց հետո տասնհինգօրյա ժամկետում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել