2025 թվականի սեպտեմբերի 29-ին Իրավաբանների հայկական ասոցիացիան «Արդյունավետ և ներառական ոստիկանական բարեփոխումների հանրային վերահսկողություն և իրազեկում» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակում կազմակերպել էր ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարության 2024-2026 թթ․ գործողությունների ծրագրի 2024-2025 թթ․ (I կիսամյակ) իրականացման ենթակա գործողությունների հասարակական մշտադիտարկման և գնահատման զեկույցի ներկայացման բարձր մակարդակի եզրափակիչ միջոցառումը։
Միջոցառմանը ելույթով հանդես եկավ նաև ԻՀԱ փոխնախագահ, ոստիկանության ոլորտի բարեփոխումների փորձագետ, իրավաբան Մարատ Ատովմյանը։ Նա ներկայացրեց ուսումնասիրության արդյունքում ձևավորված առաջարկությունները։
Ուսումնասիրության արդյունքում ձևավորվել է երկու խումբ՝ մեթոդական և բովանդակային առաջարկություններ և համառոտ կերպով կփորձեմ ձեզ ներկայացնել, սկսեմ մեթոդական առաջարկներից։ Ազդեցության չափման ցուցանիշների բացակայություն՝ հանրային ծառայությունների որակի գնահատման կոնտեքստում, և այստեղ արձանագրվել է, որ վերստուգիչ ցուցանիշները չեն ներառում մասնակցության ծավալ և բարելավման տոկոս։
Որպես առաջարկ ներկայացվում է սահմանել նվազագույն մասնակցության շեմ հարցումների՝ ավելի ներկայացուցչական լինելու համար։ Մյուս ոլորտը կադրային քաղաքականության արդյունքների չափման բացթողումներին է վերաբերում, և այստեղ արձանագրվել է, որ չկան ցուցանիշներ կանանց ներգրավման արշավների ազդեցության վերաբերյալ։ Այստեղ առաջարկվում է ներառել կանանց դիմումների թվի աճի և ընդունված կանանց տոկոսային ցուցանիշներ, իրականացնել արշավներում ընդգրկված մարդկանց թվի և ազդեցության գնահատում,- ասաց Ատովմյանը։
Առաջարկվող փոփոխություններն առավել մանրամասն տեսանյութում։