Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիչ է ստորագրել։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է նախագահի աշխատակազմից։
Որոշման մեջ նշվում է,- «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի սեպտեմբերի 29-ի ԲԴԽ-67-Ո-129 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Դավիթ Գրիգորյանին նշանակել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»։
Հիշեցնենք, որ դատավոր Դավիթ Գրիգորյանը նախկինում մեղադրվում էր պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ Ավելի ուշ Գրիգորյանի նկատմամբ արդարացման դատական ակտ էր կայացվել։ Վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններում որոշումը մնացել էր անփոփոխ։