Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից առաջին անգամ եկեղեցի կբերվի Սուրբ Գևորգ Զորավարի Մասունքը. Արագածոտնի թեմ

Ինչպես տեղեկացնում է Iravaban.netը, Արագածոտնի թեմը տարածել է հետևյալ հայտարարությունը.

«Սիրելինե՛ր, տեղեկացնում ենք ամենքիդ՝ հոկտեմբերի 5-ին Վարդենուտ համայնքի Սուրբ Մերկեռիոս եկեղեցու վերաօծման 6-րդ տարեդարձի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ և Արագածոտնի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից առաջին անգամ եկեղեցի կբերվի Սուրբ Գևորգ Զորավարի Մասունքը, սկիզբը ժամը 10:00:

Սուրբ Պատարագը կմատուցի Արագածի հովվության հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Մաղաքիա քահանա Գևորգյանը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել