ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ընկերությունը Ռանչպար բնակավայրի 6 հողատարածքից, առանց ընդերքօգտագործման թույլտվության, ապօրինի արդյունահանել է 4852 խորանարդ մետր մակերեսով ավազակոպճային խառնուրդի լեռնային զանգված: Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Քննչականից
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված վարութային և ապացուցաղական գործողությունների արդյունքում պետությանը պատճառված 19 մլն 100 հզր 394 ՀՀ դրամ գումարն ամբողջությամբ վերականգնվել է:
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։