Հույս ունենք, որ միջազգային հանրությունը ֆինանսական աջակցություն կցուցաբերի ԼՂ մեր հայրենակիցների բնակավորման հարցերը լուծելու համար. Փաշինյան

Մենք հույս ունենք, որ միջազգային հանրությունը ֆինանսական աջակցություն կցուցաբերի ԼՂ մեր հայրենակիցների բնակավորման հարցերը լուծելու համար: Բայց Եվրոպայի խորհուրդը նույնպես կարող է աջակցել՝ Ղարաբաղի մեր հայրենակիցների համար տարբեր ծրագրեր իրականացնելով, այդ թվում՝ վերամասնագիտացման, կրթության հարցերում նրանց աջակցությամբ: Դա շատ կարևոր ուղղություն է, որպեսզի նրանք Հայաստանի զարգացող աշխատանքի շուկայում ավելի արագ գտնեն իրենց տեղը: Այդ մասին ԵԽԽՎ-ում իր ելույթին հաջորդած հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Իհարկե, Հայաստանի կառավարությունը նման ծրագրեր իրականացնում է, և առաջիկայում մեր կառավարությունը պատրաստվում է համաժողով կամ աշխատաժողով հրավիրել, որտեղ մասնակից կլինեն ԼՂ-ից փախստական դարձած մեր հայրենակիցները, և այդ աշխատաժողովի ընթացքում կփորձենք անմիջապես իրենցից լսել տպավորությունները մինչև այժմ իրականացրած ծրագրերի վերաբերյալ, և նաև որոշակի միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերը համաձայնեցնել նրանց հետ կամ նրանց առավելագույնս ներառել բովանդակությանը»,- ասաց նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել