ԿԸՀ նախագահի հրամանով ձևավորվում է մրցույթ կազմակերպող, գնումները համակարգող և գնահատող հանձնաժողով

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 25-ի հերթական նիստում սահմանել է Ազգային ժողովի և համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների ընտրությունների ժամանակ ընտրական տեղամասերում տեսանկարահանում և ուղիղ հեռարձակում իրականացնելու նպատակով մասնագիտացված կազմակերպություն ընտրելու մրցույթի անցկացման կարգը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի հրամանով ձևավորվում է մրցույթ կազմակերպող, գնումները համակարգող և գնահատող հանձնաժողով, որը սույն կարգով նախատեսված մրցույթը կազմակերպում և անցկացնում է «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով՝ հիմք ընդունելով Ազգային ժողովի և համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների ընտրությունների կազմակերպման և անցկացման համար «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով

Iravaban.net-ը տեղեկանում է ԿԸՀ-ից։

սահմանված պահանջներն ու ժամկետները, ինչպես նաև ընտրականգործընթացների  կազմակերպման նպատակով իրականացվող գնումների կատարման առանձնահատկությունները: Այս փոփոխությունները պայմանավորված են 2024 թվականին «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում արված փոփոխություններով։ Հանձնաժողովը մեկ այլ հարցով փոփոխություն կատարեց «ՏԻՄ ընտրությունների ժամանակ ՀՀ քաղաքացիություն չունեցող ընտրողների անձը հաստատող փաստաթղթերի տեսակները սահմանելու մասին» ԿԸՀ ընդունած N 21-Ն որոշման մեջ։ Այսպիսով, ՏԻՄ ընտրությունների ժամանակ քվեարկությանը մասնակցելու նպատակով ՀՀ քաղաքացիություն չունեցող ընտրողների համար, ի թիվս գործող փաստաթղթերի, սահմանվեց նաև ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականների համար անձնագիրը, որն իր նկարագրով համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշմամբ հաստատված անձնագրի նկարագրին՝ 070 ծածկագրով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել