Իջևանում կատարված սպանության փորձը բացահայտվեց․ կատարողը ձերբակալվել է

Սեպտեմբերի 20-ին` ժամը 20-ին, Ոստիկանության Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ստացվեց հաղորդում, ըստ որի` կացնով հարվածել էին Իջևանի Բլբուլյան փողոցի մի բնակչի ձեռքին և ոտքին:
Ավելի ուշ նույն դեպքի վերաբերյալ հաղորդում ստացվեց նաև «Իջևան» բժշկական կենտրոնից: Հայտնեցին, որ 35-ամյա տղամարդը բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է բուժօգնության:
Մեկնել են Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայողները: Պարզվել է, որ տուժածի հետ նախկինում ունեցած տարաձայնությունները պարզելիս իր մոտ եղած կացնով նրան վնասվածքները պատճառել է Իջևանի Ասլանյան փողոցի բնակիչ 39-ամյա մի տղամարդ, որը դեպքից հետո դիմել է փախուստի:
Տավուշի քրեական և Իջևանի համայնքային ոստիկանների համատեղ միջոցառման և բացատրական աշխատանքից հետո 39-ամյա տղամարդը սեպտեմբերի 23-ին ներկայացել է վարչություն և խոստովանել արարքը։
Նա տեղափոխվել է Տավուշի մարզային քննչական վարչություն, ապա` ձերբակալվածների պահման վայր։

Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանությունից։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել