Կենսաթաշակառուները կշարունակեն անկանխիկ վճարումների դիմաց հետվճարներ ստանալ. Արսեն Թորոսյան

Ինչպես հաղորդում է Iravaban.net-ը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը այսօրվա կառավարության նիստում ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։

«Ներկայացված նախագծով առաջարկվում է անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին և նպաստառուներին հետվճար տրամադրելու միջոցառման շարունակականությունը ապահովելու համար պետական բյուջեով նախատեսված աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված ֆինանսական միջոցների հաշվին հատկացնել երեք միլիարդ 219 միլիոն դրամ 2025 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների վճարումներ իրականացնելու համար։

Հետվճար տրամադրելու համար 2025 թվականի պետական բյուջեով նախատեսվել է ի սկզբանե 12 մլրդ 432 մլն դրամ, հետո ճշտվել է 13 մլրդ 152 մլն դրամ, սակայն տենդենցները հաշվի առնելով, այսօրվա որոշումն էլ ավելացնելով տարեկան ընդհանուր կանխատեսումը մոտավորապես կլինի 16 մլրդ 371 մլն դրամ։ Շահառուների թիվը նույնպես կանխատեսվածից ավելին է, արդեն մոտ ունենք 350000 շահառու, ովքեր օգտվում են այս ծրագրից և ունենք ամսական մոտավորապես 2-3% աճ։

Նախագծով արդեն ներկայացրեցի, որ առաջարկում ենք այլ տողից վերաբաշխում իրականացնել, ուզում եմ հիշեցնել, որ այս պահի կարգավորումներով մենք հետվճարով վերադարձ դարձնում ենք գործարքների 12%-ի չափով, բայց ոչ ավելի քան 6000 դրամը, և այդ վճարը վճարվում է յուրաքանչյուր ամիս մինչև տվյալ ամսվա 25-ը», – ներկայացրել է Արսեն Թորոսյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել