Զոհվածներից մեկը քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանն է, որը ծառայության մեջ չի եղել. ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյան

Ինչպես արդեն տեղեկացրել է Iravaban.net-ը, սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Այս մասին տեղեկացրել է ՆԳՆ ոստիկանությունը:

Նախնական տվյալներով կա 2 զոհ, 1 վիրավոր։ Զոհվածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։

Ինչպես փոխանցում է Iravaban.net-ը,Մերձավանի կրակոցների հետևանքով զոհերից մեկը ՆԳՆ ոստիկանության Արարարտի քրեկական ոստիկանույան քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանն է, որը ծառայության մեջ չի եղել, ընկերական հարաբերությունների մեջ է եղել Վալոդյա Գրիգորյանի հետ և պարզապես այդ պահին միասին են եղել: Երրորդ անձին վիրահատում են, լրագրողների հետ զրույցում հայտնել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել