ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։
Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ Ներքին գործերի նախարարությունից։
ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ սեպտեմբերի 25-ին ծառայություններ կմատուցվեն․
ժամը 10։00-16:00
Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ,
ժամը 10:00-16:00
Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։
Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, տեղեկանքներ, իսկ տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու համար կարող են տեղում դիմումներ ներկայացնել։
Վարորդական իրավունքի ու սեփականության վկայականների, հաշվառման վկայագրի փոխանակման կամ կորստի դեպքում քաղաքացիները մոտենալով շրջիկ գրասենյակ` կարող են նորը ստանալ, օգտվել նաև հաշվառման-քննական բաժինների կողմից մատուցվող այլ ծառայություններից։
Սեպտեմբերի 25-ին շրջիկ սպասարկման գրասենյակները կլինեն նաև Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքապետարանների հարևանությամբ՝ սեպտեմբերի 18-ին ընդունված դիմումների շրջանակներում փաստաթղթերը հանձնելու նպատակով։