Ոստիկանները հայտնաբերել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու զինամթերք

Չգործող քարհանքում ոստիկանները հայտնաբերել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու զինամթերք։
Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է ՆԳՆ ուստիկանությունից։
Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները:
Համայնքային ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 20-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ զենք-զինամթերք է թողել Բաղրամյան-Շենիկ ճանապարհին գտնվող չգործող քարհանքի տարածքում։
Նշված վայրում հայտնաբերվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ, պայթուցիչով 3 նռնակ, տարբեր տրամաչափի 190 փամփուշտ, ինքնաձիգի փամփշտատուփ։
Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել