Անկախությունն առհավետ մեծագույն արժեք է, պետականության հիմնասյունը և ժողովրդավարության ապահովման երաշխիքը. Լիլիթ Թադևոսյան

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը շնորհավորական ուղերձներ է հղել Հայաստանի Հանրապետության Անկախության 34-րդ տարեդարձի առիթով: Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Լիլիթ Թադևոսյանի ֆեյսբուքյան էջից։

Հարգելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ մեր երկրի ամենաառանցքային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:
Անկախության օրը ոչ միայն համապետական տոն է, այլ նաև Պետության և Հայրենիքի հանդեպ պատասխանատվության հանձնառության վերահաստատում:
Մեր երկրի անկախությունն առհավետ մեծագույն արժեք է, պետականության հիմնասյունը և ժողովրդավարության ապահովման երաշխիքը, որը պաշտպանելն ու ամրապնդելը յուրաքանչյուրիս պարտականությունն է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել