Մեր ժողովուրդն արժանի է ապրել երջանիկ և բարեկեցիկ կյանքով, և մենք սեփական ձեռքերով պետք է կառուցենք այդ երջանկությունն ու բարեկեցությունը։ Այս մասին Արմավիր քաղաքում Անկախության տոնին նվիրված Ֆեստիվառի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այսօր այդ լեփ լեցուն հրապարակը մեր այսօրվա ազատության խորհրդանիշն է, մեր այսօրվա ինքնիշխանության խորհրդանիշն է, մեր այսօրվա անկախության խորհրդանիշն է և մեր գիտակցության խորհրդանիշն է, որ մենք աշխատանքով, կրթությամբ և սեփական ջանքով պիտի կառուցենք այն երջանկությունը և բարեկեցությունը, որին արժանի է մեր ժողովուրդը։ Մեր ժողովուրդը արժանի է ապրել երջանիկ և բարեկեցիկ և մենք սեփական ձեռքերով պետք է կառուցենք մեր երկրի երջանկություն և բարեկեցությունը։ Եվ այդ երջանկությունը և բարեկեցությունը ամենաազդու, ամենապատկառազդու և ամենաարժանի հուշարձանն է մեր բոլոր նահատակներին, մեր երկրի անկախությոն համար իրնց կյանքը տված մեր բոլոր զինվորներին և մեր բոլոր քաղաքցիներին և ես ուզում եմ՝ մենք բոլորս հարգանքի տուրք մատուցենք մեր բոլոր նահատակներին, ովքեր ընկան, որ Հայաստանը ապրի, ովքեր ընկան, որ մեր երեխաները ապրեն, ովքեր ընկան, որ Հայաստանի Հանրապետությունը ձեռք բերի իրական ազատություն, իրական անկախություն։ Եվ ես՝ այդ լռության պայմաններում Ձեր ներկայությամբ և Ձեր բոլորի թույլտվությամբ, հարգելով մեր բոլոր նահատակների հիշատակը, այս տոնական օրով, այս տոնական հրապարակում ծնկի կգամ նրանց առաջ,-ասաց Փաշինյանը և բեմի վրա ծնկի իջավ։
»,-ասաց Փաշինյանը և բեմի վրա ծնկի իջավ։