Անահիտ Ավանեսյանը, ըստ նախնական արդյունքների, չի ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության կազմում

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համաժողովում անցկացված վարչության ընտրությունների նախնական արդյունքներով ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը չի ընտրվել ՔՊ վարչության կազմում: Այս մասին հաղորդում է Iravaban.net-ը։

Ընտրությունների արդյունքների վերլուծություն.

Նախնական արդյունքների համաձայն, Ավանեսյանը ստացել է 404 ձայն՝ զբաղեցնելով 24-րդ հորիզոնականը: Հատկանշական է, որ Ավանեսյանը ընդամենը մեկ միավոր է զիջել Արուսյակ Մանավազյանին (405 ձայն), ով քվոտայի շնորհիվ ընտրվել էէ ՔՊ 20-հոգիանոց վարչության կազմում:

Գենդերային քվոտայի կիրառման արդյունքում Արուսյակ Մանավազյանը (405 ձայն) հայտնվել է վարչության կազմում, չնայած որ 21-րդ հորիզոնականում գտնվող Սասուն Միքայելյանը ավելի շատ ձայներ է ստացել (416 ձայն):

Ո՞վ է Անահիտ Ավանեսյանը.

Անահիտ Ավանեսյանը ծնվել է 1981 թվականի մարտի 21-ին Երևանում: 1997-2003 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանում՝ ստանալով քաղաքացիական իրավունքի մագիստրի կոչում: 2002-2004-ին շարունակել է կրթությունը Հայաստանի ամերիկյան համալսարանում, ստանալով իրավունքի մագիստրի կոչում:

Նրա մասնագիտական փորձը բազմազան է և ներառում է՝

  • ՀՀ արտաքին գործերի նախարարության իրավաբանական վարչությունում աշխատանք (2000-2001թթ.)
  • Պետական ռեզերվների գործակալությանն իրավախորհրդատվություն (2001-2002թթ.)
  • «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի իրավախորհրդատու (2005-2015թթ.)
  • «Արֆարմացիա» ՓԲԸ ադմինիստրատիվ գծով տնօրեն (2014-2015թթ.)
  • «Արֆարմացիա» ՓԲԸ գլխավոր տնօրեն (2015-2016թթ.)
  • «Աբովյան 39» ՍՊԸ տնօրեն (2017-2018թթ.)

Անահիտ Ավանեսյանի կարիերան սկսվել է 2018 թվականին, երբ նա նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ: 2020 թվականի մայիսի 11-ին դարձել է առողջապահության նախարարի առաջին տեղակալ, իսկ 2021 թվականի հունվարի 18-ին նշանակվել է առողջապահության նախարար:

2022 թվականից Ավանեսյանն անդամակցում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: 2021թ.-ից նա նաև GAVI միջազգային դաշինքի խորհրդի անդամ է:

Կուսակցական վարչության ընտրությունների ընդհանուր պատկերը.

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ընտրություններում առաջին տասնյակում բացառապես տղամարդիկ են: Կանանց շարքում առաջատարն է Ալխաս Ղազարյանը՝ 513 ձայնով (ընդհանուր 12-րդ հորիզոնական):

Կանանց լավագույն հնգյակում են՝

  1. Ղազարյան Ալխաս Աղաբեկի (№17) – 513 ձայն (12-րդ հորիզոնական)
  2. Ջուլհակյան Արուսյակ Թովմասի (№29) – 439 ձայն (13-րդ հորիզոնական)
  3. Հակոբյան Հասմիկ Արմենի (№12) – 434 ձայն (15-րդ հորիզոնական)
  4. Բաղդասարյան Նազելի Հրաչի (№4) – 416 ձայն (19-րդ հորիզոնական)
  5. Մանավազյան Արուսյակ Լևոնի (№20) – 405 ձայն (20-րդ հորիզոնական)

Ըստ նախանական արդյունքների Անահիտ Ավանեսյանը հավաքել է 404 ձայն, ընդամենը 1 ձայնով զիջելով Մանավազյանին, սակայն այդ 1 ձայնի տարբերությունը որոշիչ է եղել ՔՊ վարչության անդամակցության հարցում:

Չնայած կուսակցության ղեկավար մարմնում տեղ չգրավելուն, Անահիտ Ավանեսյանը շարունակում է պահպանել իր դիրքը կառավարությունում որպես առողջապահության նախարար: Նրա կենսագրությունն արտացոլում է բազմակողմանի մասնագիտական փորձը թե՛ մասնավոր, թե՛ հանրային ոլորտներում:

Անահիտ Ավանեսյանն ամուսնացած է և ունի երեք զավակ:

Ինչպես ավելի վաղ հաղորդել է Iravaban.net-ը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համաժողովում անցկացված ՔՊ վարչության ընտրությունների արդյունքներով կին թեկնածուներից ամենաշատ ձայները հավաքել է Ալխաս Ղազարյանը։

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համաժողովում անցկացված ՔՊ վարչության ընտրությունների արդյունքները նախնական են և հնարավոր է, որ վերջնական արդյունքները որոշակիորեն տարբերվեն նախնականից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել