Եվրոպական Միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը Երևան կատարած պաշտոնական այցի ընթացքում հայտարարել է, որ Հայաստանը և Եվրամիությունը երբեք այնքան մոտ չեն եղել, որքան այժմ:
Կոսը հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ քննարկելու երկկողմ գործընկերության առաջնահերթությունները: Հանդիպման ընթացքում ԵՄ հանձնակատարը հայտարարել է «Դիմակայունություն և տնտեսական աճ» ծրագրի շրջանակում 202 միլիոն եվրոյի տրամադրման մասին:
«Երևանում հանդիպել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ քննարկելու մեր գործընկերության առաջնահերթությունները: «Դիմակայունություն և տնտեսական աճ» ծրագրի շրջանակում հայտարարել եմ 202 միլիոն եվրոյի տրամադրման մասին և ազդարարել նոր Բարձր մակարդակի քաղաքական երկխոսության մեկնարկը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ», – X-ի իր էջում գրել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը: