Հակակոռուպցիոն կոմիտեի սեփականության դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Սմբատ Մխիթարյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով

Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով՝ Անկախության տոնի առթիվ, Հակակոռուպցիոն կոմիտեի բարձրաստիճան պաշտոնյան արժանացել է պետական բարձր պարգևի: Այս մասին է Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից:

Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի սեփականության դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Սմբատ Մխիթարյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:

Պարգևատրումը տրվել է Անկախության տոնի առթիվ՝ սահմանադրական կարգի պահպանության, իրավակարգի և օրինականության գործում ներդրած ավանդի համար:

Մխիթար Գոշի մեդալը շնորհվում է պետական և հասարակական գործունեության, օրինականության ամրապնդման, իրավակարգի պահպանության, ինչպես նաև իրավագիտության ասպարեզներում նշանակալի ծառայությունների համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել