Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համաժողովը։ Այս մասին iravaban.net-ը տեղեկանում է ՔՊ կուսակցությունից։ Համաժողովի անցկացման համար ընտրվեց հաշվիչ և հանձնաժողովի և բողոքարկման հանձնաժողովի կազմերը։ «ՀՀ-ն իր պատմության բոլորովին ուրիշ շրջափուլ է տեղափոխվել այն փաստի բերումով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել։ Օգոստոսի 8-ը երկար գործընթացի գագաթնակետն է։ 1 տարի 7 ամիս Հայաստան-Ադրբեջան սահմանային հրաձգությունից զինծառայող չի զոհվել ու չի վիրավորվել։ Սա խաղաղություն է», ֊ իր ելույթի ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նշենք, որ համաժողովի ընթացքում կուսակցությունն ընտրելու է նաև Վարչության նոր կազմը։