Հայաստանի օրենսդրությամբ ամրագրված է ոչ միայն ծնողների պարտականությունը՝ երեխաներին պահելու, այլև եղբայրների և քույրերի փոխադարձ աջակցությունը։
Ի՞նչ է սահմանում օրենքը․
ՀՀ ընտանեկան օրենսգրքի Հոդված 81-ը նախատեսում է, որ․
- Անչափահաս եղբայրներն ու քույրերը, ովքեր ծնողներից ապրուստի միջոցներ ստանալու հնարավորություն չունեն, իրավունք ունեն դատական կարգով ալիմենտ պահանջել իրենց չափահաս աշխատունակ եղբայրներից կամ քույրերից։
- Անշախատունակ չափահաս եղբայրներն ու քույրերը, որոնք չեն կարող ապրուստի միջոց ստանալ իրենց երեխաներից, ամուսնուց (կամ նախկին ամուսնուց) կամ ծնողներից, նույնպես իրավունք ունեն դիմելու դատարան և ալիմենտ ստանալու իրենց աշխատունակ եղբայրներից կամ քույրերից։
Ի՞նչ է սա նշանակում․
Եթե ընտանիքում կան չափահաս աշխատունակ եղբայրներ կամ քույրեր, ապա նրանք պարտավոր են աջակցել իրենց անչափահաս կամ անաշխատունակ և կարիքավոր եղբայրներին ու քույրերին, երբ այլ աղբյուրից ապրուստ ապահովելու հնարավորություն չկա։
Հիշեցում․
- Ալիմենտի չափը և վճարման կարգը որոշում է դատարանը՝ հաշվի առնելով կողմերի նյութական և ընտանեկան դրությունը։
- Այս նորմը նպատակ ունի պաշտպանելու ընտանիքի առավել խոցելի անդամներին և ապահովելու նրանց նվազագույն կենսամակարդակը։
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել Իրավաբան.net մասնագիտական առցանց մեդիա։
Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել մասնագետի։