Նոր ստանդարտներ վառելիքի լցակայանների համար

ՆԳ նախարարության նախաձեռնությամբ սահմանվել են նոր ստանդարտներ, որոնք կարգավորում են ավտոտրանսպորտային միջոցների հեղուկ վառելանյութի (բենզին, դիզել) լցավորման կայանների կառուցվածքը, պահպանությունը, առաքումը, բաշխումը և անվտանգ շահագործումը։ Iravaban.net–ը տեղեկանում է ՀՀ ներքին գործերի նախարարությունից։

Սեպտեմբերի 18-ին Կառավարությունն ընդունել է համապատասխան տեխնիկական անվտանգության կանոններ, որոնք ընդգրկում են՝

  • կայանների շահագործման պարտադիր միջոցառումները,
  • նախագծման փաստաթղթերում ներառվող պահանջները,
  • վառելիքի պահեստավորման, տեղափոխման և բաշխման կանոնները,
  • տեխնոլոգիական սարքավորումների ու անվտանգության միջոցների պահանջները։

Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից չորս ամիս հետո․ նոր կայանները և նախագծման փուլում գտնվող լցակայանները պետք է համապատասխանեն նոր ստանդարտներին, իսկ արդեն շահագործվողները՝ մեկ տարվա ընթացքում։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել