Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով Էդգար Հունանյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից։ Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ նախագահի կայքէջից։
Հիմք է ընդունվել վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-րդ մասի, ինչպես նաև «Սահմանապահ զորքերի մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի: