Գեղարքունիքի մարզի N քոլեջում հայտնաբերվել են որոշակի թերություններ

Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմինը հետևողականորեն իրականացնում է վերահսկողական աշխատանքներ՝ նպատակ ունենալով ապահովել միջին մասնագիտական կրթական հաստատություններում կրթության որակի բարձրացում, ուսանողների շահերի պաշտպանություն և կրթական գործընթացի թափանցիկություն։ Ստուգումները կարևոր գործիք են, որոնք հնարավորություն են տալիս բացահայտել առկա խնդիրները, տալ լուծումների ուղղությամբ հստակ հանձնարարականներ և այդպիսով նպաստել ուսանողների համար բարենպաստ կրթական միջավայրի ձևավորմանը։

Այս մասին հայտնում են Կրթության տեսչական մարմնից։

Կրթության տեսչական մարմինը իրականացրել է ստուգում Գեղարքունիքի մարզի N քոլեջում։ Ստուգման նպատակը քոլեջի գործունեության համապատասխանությունը կրթության ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջներին պարզելն է։

Ստուգման արդյունքում հայտնաբերվել են որոշակի թերություններ, որոնց շտկման ուղղությամբ հանձնարարականներ են տրվել քոլեջի տնօրենին։

Արձանագրված խախտումները վերացնելու նպատակով քոլեջը պետք է․

Համապատասխանեցնի առարկայական և մոդուլային ուսումնական ծրագրերը պետական կրթական չափորոշչին։
Իրականացնի վերահսկողություն ուսուցման բովանդակության, ուսանողների գիտելիքների յուրացման և դաստիարակչական աշխատանքի նկատմամբ»։
Տրամադրի ուսանողներին զբաղվածության վերաբերյալ տեղեկատվություն և հնարավորության դեպքում օժանդակություն աշխատանքի տեղավորման հարցում։
Աջակցի ուսանողական խորհրդի աշխատանքներին և ապահովի ուսանողների մասնակցությունը քոլեջի կառավարմանը։
Կազմակերպի «Ճանապարհային երթևեկության կանոններ» և տեխնիկական մոդուլների դասավանդումը օրենսդրության պահանջներին համապատասխան։
Քոլեջի կողմից տրված հանձնարարականների պատշաճ իրականացումը կնպաստի․

կրթական ծրագրերի համապատասխանեցմանը պետական չափորոշիչներին,
ուսանողների իրավունքների և շահերի պաշտպանությանը,
կրթական գործընթացի որակի բարձրացմանը և թափանցիկության ապահովմանը։
Կրթության տեսչական մարմինը հորդորում է ցուցաբերել պատասխանատվություն և հետևողականություն՝ սահմանված ժամկետներում ձեռնարկելով անհրաժեշտ քայլերը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել