Պետությունը շարունակում է աջակցել 2020 թվականից հետո պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված գործազուրկ քաղաքացիների մասնագիտական ուսուցում անցնելու և աշխատանք ձեռք բերելու հարցում։ Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
Ծրագրից կարող են օգտվել 2016, 2020 և 2022թթ․ ռազմական գործողություններին մասնակցած անձինք։
Ծրագրի շրջանակում գործատուին հնարավորություն է տրվում անձամբ ընտրել, թե իրեն դիմած քաղաքացին որ բաղադրիչի անհրաժեշտությունն ունի։
Ըստ այդմ, ծրագիրն ունի 3 բաղադրիչ`
Մասնագիտական ուսուցում (5 ամիս)
- ուսման վարձի փոխհատուցում՝ ամսական 50,000 դրամի,
- կրթաթոշակի տրամադրում՝ նվազագույն ամսական աշխատավրձի 50%-ի չափով (37,500 դրամ),
- հարկերի փոխհատուցում՝ 1 տարի ժամկետով, ամսական 50,000 դրամ։
Աշխատանքային փորձի ձեռքեբերում (3 ամիս)
- կնքվում է աշխատանքային պայմանագիր առնվազն 1 տարի ժամկետով,
- աշխատավարձի փոխհատուցում՝ նվազագույն ամսական աշխատավրձի չափով (ամսական կտրվածքով),
- հարկերի և սոցիալական վճարների փոխհատուցում՝ առաջին 3 ամիսներին մինչև 25,000 դրամ, հաջորդ 9 ամիսներին՝ մինչև 50,000 դրամ։
Միանվագ աջակցություն գործատուին
- 300,000 դրամ, եթե շահառուի հետ կնքվում է առնվազն մեկ տարվա պայմանագիր։
Ծրագրին օգտվելու համար քաղաքացիները նախ պետք է հաշվառվեն՝ դիմելով Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն։