Ճանապարհի բաժանարար գոտին չնախատեսված վայրերում ավտոմեքենայի հատելու համար քանի՞ տուգանային միավոր կհանվի և որքա՞ն տուգանք կարժենա

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 124-րդ հոդվածի 17-րդ մասի համաձայն՝ ճանապարհի բաժանարար գոտին չնախատեսված վայրերում տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հատելը ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելու եղանակով առաջացնում է՝

  • Տուգանք– սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով (20,000 ՀՀ դրամ)
  • Տուգանային միավոր– 3 միավորի չափով

Հիշեցնենք, որ համաձայն գործող օրենսդրության, յուրաքանչյուր վարորդի տարեկան տրվում է 13 տուգանային միավոր, և դրանց սպառման դեպքում վարորդական իրավունքը ենթակա է կասեցման:

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել Իրավաբան.net մասնագիտական առցանց մեդիա։

Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել մասնագետի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել