Նիկոլ Փաշինյանը այսօր որոշում է ստորագրել՝ Դիանա Լեոնիդիին պաշտոնից ազատելու վերաբերյալ։
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով`
1. Դիանա Ալեքսանդրոսի Լեոնիդիին 2025 թվականի սեպտեմբերի 15-ից ազատել վարչապետի աշխատակազմի Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության վարչության պետի (պաշտոնի ծածկագիր՝ 06-Գ31-22.1-Ղ2-1) պաշտոնից»,-նշված է որոշման մեջ։