Գևորգ Սահակյանը նշանակվել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի օգնական

Ինչպես Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ կառավարությունից, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ստորագրել է N 605-Ա որոշումը, որով Գևորգ Սահակյանը նշանակվել է փոխվարչապետի օգնական:

Որոշումը կայացվել է՝ ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով, որի համաձայն՝ փոխվարչապետի օգնականին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է համապատասխան փոխվարչապետը:

Փոխվարչապետի օգնականի պաշտոնը համարվում է հայեցողական պաշտոն, որի նշանակման իրավասությունը վերապահված է համապատասխան պաշտոնատար անձին:

Որոշումը ստորագրվել է այսօր՝ սեպտեմբերի 11-ին և ուժի մեջ է մտել ստորագրման պահից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել