Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր ընտրվեց Արմեն Դանիելյանը

Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր ընտրվեց Արմեն Դանիելյանը:

Հիշեցնենք, որ առաջարկվել էր Լուսինե Աբգարյանի, Արմեն Դանիելյանի և Նելլի Բաղդասարյանի թեկնածությունները:

ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 66-ը:

Լուսինե Աբգարյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 1 պատգամավոր: Արմեն Դանիելյանի թեկնածությանը՝ 65: Իսկ Նելլի Բաղդասարյանի թեկնածությանը ոչ ոք կողմ չի քվեարկել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել