«Ուղեղիս մեջ էլ չի մտնում, թե ինչի համար, ոնց»․ Վարդան Ղուկասյանը՝ որդու ձերբակալության մասին

«Որդիս իր տղային տարել է մանկապարտեզ, մշտապես տանում է, հոգատար հայր է։ Մանկապարտեզում 10 մեքենայով շրջապատում են՝ ոնց-որ թուրքական շպիոնի, կալանավորել, տարել են տղայիս։ Ես գիտեի, որ էդպես պիտի լինի։ Երբ որ եպիսկոպոսի դատին գնաց, մասնակցեց, ինձ մարդիկ ասեցին՝ պարոն Ղուկասյան, իրեն կկալանավորեն։

Չէի հավատում, իրոք չէի հավատում, բայց այսօր երևաց, որ շատ հիշաչար մարդկանց հետ գործ ունենք։ Ուղեղիս մեջ էլ չի մտնում, թե ինչի համար, ոնց»,-այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։

«Հասարակությունը պետք է հստակ գնահատական տա․ պետություն, որը ձեռնոց է նետում ոչ թե հանցագործներին, այլ իր քաղաքական հակառակորդներին, չի կարող կոչվել ժողովրդավարական։ Սա պարզ ու կոպիտ ճնշում է՝ ուղղված այն մարդկանց, ովքեր համարձակվում են մասնակցել ընդդիմադիր գործիչների և եկեղեցական առաջնորդների դատերին։Կառավարությունը պարտավորվում է բացատրել՝ ինչու էր անհրաժեշտ նման ցուցադրական ուժի կիրառումը մանկապարտեզի բակում, երեխաների անմիջական ներկայությամբ։ Սա ոչ թե իրավական, այլ բարոյական հանցագործություն է՝ կատարած իշխանության անունից։Այս ամենը վկայում է մեկ բան․ Հայաստանում իշխանությունը վերածվել է կամայականության և ահաբեկման գործիքի»,-ասել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել