«Իշխանափոխության հարցը մշտապես մեր օրակարգում է»․ Սերժ Սարգսյան

«Իշխանափոխության հարցը մշտապես մեր օրակարգում ներկա է եղել, այսօր էլ ներկա է, ու դրան հասնելով ամենաճիշտ և օպտիմալ տարբերակը անվստահություն հայտնելն է վարչապետին։

Խորհրդարանը ոչ միայն խոսելու տեղ է, այլև լսելու, ով ականջ ունի, կլսի, հատկապես, որ խորհրդարանական լսումներին հիմնականում խոսում են այն մարդիկ, ովքեր տարին մեկ-երկու անգամ, պատգամավոր չլինելով, հնարավորություն են ունենում խոսել ԱԺ ամբիոնից։

Երեկ ինչ տեղի ունեցավ աշխարհում, երկու խոշոր իրադարձություն՝ Նեպալում և Ֆրանսիայում, և ժողովրդի վստահությունը չվայելող Կառավարությանը «քշելու» կամ իմփիչմենթի ենթարկելու երկու ձև է, մեկ ձևը Նեպալինն էր՝ բռնություններով, սպանություններով, մյուսը՝ Ֆրանսիայինը՝ Խորհրդարանի միջոցով, հիմա մեր ժողովրդին մենք ի՞նչ առաջարկենք»,-դատարանի բակում ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել