Հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր Սարգիս Պետրոսյանը ԿԿՀ է ներկայացրել 2024 թվականի գույքերի ու եկամուտների տարեկան հայտարարագիրը։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ դատավորի հետ ապրում են ծնողները՝ Ռաֆիկ Ղուլիջօղլյանը և Լարիսա Քարտաշյանը, կինը՝ Անահիտ Աբրահամյանը, և 3 անչափահաս երեխաները։
Սարգիս Պետրոսյանի մայրն աշխատում է Գետափի միջնակարգ դպրոցում՝ որպես հաշվապահ, նրա կինը ևս հաշվապահ է, աշխատում է Արթիկի թիվ 1 դպրոցում։
Դատավորը հայտարարագրել է 1 հողամաս, որը միանձնյա է տնօրինում, գտնվում է Շիրակի մարզի Արթիկ քաղաքում, գնվել է 2011 թվականին, ևս 2 հողամաս, որի 3/5 մասն իրեն է պատկանում, որպես ժառանգություն ստացել է 2011 թվականին, 1 անշարժ գույք, որը միանձնյա է տնօրինում, որպես ժառանգություն ստացել է 2011 թվականին։
Նա միանձնյա տնօրինվող մեկ անշարժ գույք 2024 թվականին 9 հազար դոլարով օտարել է Լիլիթ Ղուլուջօղլյանին, գտնվում է Արթիկում։
Տարվա ընթացքում առկա տրանսպորտային միջոցը՝
- Mitsubishi, թողարկման տարին՝ 2010, գնվել է 2019 թվականին։
Հանձնված և վերցված փոխառություններ՝
- Արդշին բանկից 25 միլիոն 98 հազար 294 դրամ, որից տարվա ընթացքում մարել է 2 միլիոն 306 հազար 276 դրամը՝ տարվա վերջում դարձնելով 22 միլիոն 732 հազար 18 դրամ։
Որպես կանխիկ դրամ Սարգիս Պետրոսյանը հայտարարագրել է՝
- 2 հազար դոլար, որը տարվա վերջում չի փոփոխվել,
- 17 միլիոն դրամ, որը տարվա վերջում 1 միլիոնով նվազել է,
- 1 միլիոն 500 հազար դրամ, որը տարվա վերջում ավելացել է՝ կազմելով 3 միլիոն դրամ։
Հաշվետու տարվա եկամուտները՝
- Արդշին բանկ – 3 միլիոն 61 հազար 464 դրամ,
- Անշարժ գույքն օտարելուց ստացած եկամուտը՝ 9 միլիոն դրամ,
- Աշխատավարձ՝ ՀՀ դատախազությունից 9 միլիոն 296 հազար 898 դրամ, ԲԴԽ-ից՝ 5 միլիոն 645 հազար 181 դրամ։
Դատավորը վերցված վարկի մայր գումարի մարմանն ուղղված վճարում է կատարել 22 միլիոն 732 հազար և 678 հազար 456 դրամի չափով՝ նոր բնակարանի համար։ Նա նաև «Որսորդների և ձկնորսների միավորում» ՀԿ-ի անդամ է։