Հրդեհ՝ Աշտարակի խճուղում. նախնական տվյալներով 6 տրանսպորտային միջոց է այրվել

Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 13։48-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում այրվում են խոտածածկույթ և ավտոմեքենաներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Ըստ նախնական տվյալների՝ այրվում է 6 տրանսպորտային միջոց։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։51-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել