Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, Հայաստանի ժամանակով ժամու 20:00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Հայաստան-Պորտուգալիա խաղը:
ՀՖՖ մամուլի ծառայությունը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակը ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի առաջին տուրում Պորտուգալիայի դեմ խաղի համար:
