Կարճատև անձրև և ամպրոպ՝ առաջիկա օրերին. ջերմաստիճանն էապես չի փոխվի

Երևանում սեպտեմբերի  6-ի  երեկոյան ժամերին, 11-ի գիշերը և երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 7-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ 16-19մ/վ, երեկոյան ժամերին՝ 13-16 մ/վ արագությամբ:

Հանրապետության տարածքում սեպտեմբերի  6-ին և 10-ին կեսօրից հետո,  7-ի և 11-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 8-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 6-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով, սեպտեմբերի 7-8-ին  Լոռիում և Տավուշում  աստիճանաբար կնվազի՝ 2-4 աստիճանով, մնացած շրջաններում էապես չի  փոխվի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել