ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է Հռիփսիմե Հունանյանի թեկնածությունը

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել Հռիփսիմե Հունանյանի թեկնածությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

Բացի այդ, որոշվել է Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել Դավիթ Դանիելյանի թեկնածությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել