Նոր փոփոխություն վարորդների համար

2025 թ. հուլիսի 3-ին ընդունված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի համաձայն՝

  • Վարելու իրավունք ունեցող անձինք այլևս պարտավոր չեն իրենց հետ ունենալ պլաստիկ վարորդական վկայականը։
  • Բավարար է ունենալ վկայականի թվային տարբերակը։

Եթե վարորդական վկայականը ձեր մոտ չի եղել և դրա համար արձանագրվել է իրավախախտում․

  • Կարող եք այն ներկայացնել լիազորված մարմնին կամ պաշտոնատար անձին 24 ժամվա ընթացքում։
  • Այս դեպքում չեք ենթարկվի վարչական պատասխանատվության։
  • Եթե արդեն տույժ է նշանակվել, ապա ազատվելու եք այն կատարելու պարտականությունից։

Տեղեկացված լինելը թույլ է տալիս պաշտպանել ձեր իրավունքները և խուսափել անտեղի դժվարություններից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել