Հաճախորդը ֆինանսական գործակալի հանդեպ պատասխանատվություն է կրում զիջման առարկա դրամական պահանջն իրական լինելու համար, եթե այլ բան նախատեսված չէ դրամական պահանջի զիջման դիմաց ֆինանսավորման պայմանագրով:
Զիջման առարկա դրամական պահանջը համարվում է իրական, եթե հաճախորդն օժտված է դրամական պահանջի փոխանցման իրավունքով, և այդ պահանջի զիջման պահին նրան հայտնի չեն այնպիսի հանգամանքներ, որոնց ուժով պարտապանն իրավունք ունի չկատարել պահանջը:
Հաճախորդը պատասխանատվություն չի կրում ֆինանսական գործակալի կողմից զիջման առարկա համարվող պահանջը պարտապանի կատարմանը ներկայացնելու դեպքում, վերջինիս կողմից չկատարելու կամ անպատշաճ կատարելու համար, եթե այլ բան նախատեսված չէ հաճախորդի և ֆինանսական գործակալի միջև կնքված պայմանագրով: