Նախքան աճուրդի բացումը, մասնակիցները պետք է հնարավորություն ունենան ծանոթանալ աճուրդի մասին ծանուցման մեջ նշված վաճառվելիք լոտին (լոտերին):
Լոտն ուսումնասիրելու կարգն ու ժամկետները սահմանվում են աճուրդի կանոնակարգով` հաշվի առնելով շարժական գույքի պահվելու կամ անշարժ գույքի գտնվելու վայրը:
Աճուրդի կազմակերպիչը ծանուցման պահից պարտավոր է հնարավորություն ընձեռել լոտի (լոտերի) ուսումնասիրման համար:
Անշարժ գույքի զննության անհրաժեշտության դեպքում, ինչպես նաև այլ տեղերում պահվող շարժական գույքի ուսումնասիրման համար աճուրդի կազմակերպիչը նախատեսում է համապատասխան օրեր և ժամեր ու պարտավոր է նշված ժամանակահատվածում ապահովել լոտի (լոտերի) ամբողջական ուսումնասիրման հնարավորությունը ցանկացողների համար:
Լոտի (լոտերի) ուսումնասիրման համար ընդհանուր ժամաքանակը չի կարող պակաս լինել անշարժ գույքի համար քառասուն ժամից, շարժական գույքի համար` տասը ժամից:
Եթե վաճառվող լոտն իրավունք է, ապա վերոնշյալ կարգի համաձայն պետք է հնարավորություն տրվի ուսումնասիրելու համապատասխան օբյեկտը, որի նկատմամբ գոյություն ունի իրավունքը, ինչպես նաև համապատասխան իրավահաստատող փաստաթղթերը: